Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սեյրան Օհանյան. Անփոխարինելի մարդիկ ու համակարգեր չեն լինում

Սեյրան Օհանյան. Անփոխարինելի մարդիկ ու համակարգեր չեն լինում
27.03.2017 | 16:28

ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանել են Սերժ Սարգսյանի հայատարարությունը, թե Հայաստանի ու ԼՂՀ-ի անվտանգությունը կարող են ապահովել միայն ինքն ու ՀՀԿ-ն: «Նրանց թվում է, թե միայն իրենք են ճիշտ, դրա արդյունքում երկիրը գտնվում է այս վիճակում»,- ասաց ՕՐՕ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանը: «ՀՀ-ում իշխանության եկած ցանկացած ուժ անվտանգություն կարող է ապահովել, հայկական բանակը կայացած կառույց է, ինչի համար ես շատ հպարտ եմ, ոչ ոք չի կարող ասել, որ ինքն է ձևավորել այն, զրոյից դրել, մենք բոլորս մեր դերակատարությունն ունենք, ես ինքս հպարտ եմ, որ եղել եմ բանակի ղեկին, շատ բաներ եմ արել, հատկապես, սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերման առումով»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ անփոխարինելի մարդիկ ու համակարգեր չեն լինում։ «Պետք է հին համակարգը ժողովրդավարության պայմաններ ստեղծի, ինչը մենք այսօր տեսնում ենք, որ չի իրականացվում, մենք չափից ավելի քաղաքականացնում ենք մեր երկիրը»,- ասաց Սեյրան Օհանյանը։


Հարցին անդրադարձավ նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունն արտացոլում է տղայական «առոգանս» (գոռոզամտություն)։ «Սա եսասիրություն է՝ ի հաշիվ ժողովրդի, որ մեր քաղաքացին չի կարող ինքն իր համար ապահովել ապագա, այս կեղծ ինքնավստահությունն է, որ բերում է մեր արտաքին դիրքերի խարխլմանը»,- նշեց նա։

Դիտվել է՝ 1277

Մեկնաբանություններ